Դոնալդ Թրամփը կոչ է արել հարցաքննել Բարաք Օբամային
Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է հարցաքննել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային՝ Ռուսաստանի իշխանությունների հետ Թրամփի ենթադրյալ համախմբման գործի քննության առիթով։
Թրամփն ընդգծել է, որ Օբաման և իր համախոհները 2016 թվականին փորձել են ազդել նախագահական ընտրությունների վրա և նրանք բոլորը պետք է հայտնվեն ճաղերի ետևում։
ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ այդ ժամանակ Օբաման գաղտնի քարոզարշավ էր սկսել թեկնածուին վարկաբեկելու համար։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ հենց այս գործողությունն է, որ համարում է ԱՄՆ-ի պատմության ամենամեծ քաղաքական հանցագործությունը։