ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է. Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։
Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։
PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։
Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»։