Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru Կայքից։
Նշվում է, որ նախարարի մոտ գրանցվել է կորոնավիրուսի թեթև ձևը։ Այս պահին նա իր հանդիպումներն անցկացնում է օնլայն ռեժիմով։ 39-ամյա Լյուբիմովան դարձել է Ռուսաստանի կառավարության 4-րդ անդամը, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Նա ՌԴ մշակությի նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարին։