Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Մամուլ

«Ժողովուրդ». Հանրաքվեի հարցում երկմտում են. ինչ կորոշի իշխող ուժը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մայիսի 14-ին կավարտվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որն ապրիլի 13-ին երկարացվել էր եւս մեկ ամսով: Ինչպես հայտնի է՝ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պամաններում, երկրում հանրաքվե չէր կարող տեղի ունենալ, այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվեց:

Օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ հետաձգված հանրաքվեն կարող է անցկացվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ 50 և ոչ ուշ 65 օր հետո: Ու ստացվում է, որ մայիսի 14-ին ավարտված արտակարգ դրությունից 50 օր անց՝ հուլիս ամսվա ընթացքում պետք է հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա: Այսինքն՝ պրոցեսը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր:

Իսկ ի՞նչ է սպասվում: Արդյոք համաճարակի այս պայմաններում հնարավոր է հանրաքվե անցկացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ իշխող ուժի շրջանում բուռն քննարկումներ են ընթանում հանրաքվեի անցկացման հետ կապված և անգամ կարծիքներ են հնչել, թե այս պայմաններում բարոյական ու ազնիվ չէ հանրաքվեն անցկացնել:

Մասնավորապես, քննարկման ժամանակ հանրաքվե անելու փոքրաթիվ դարձած կողմնակիցները համեմատություններ են արել Արցախում տեղի ունեցած ընտրությունների հետ: ՔՊ վարչության շատ անդամներ ընդգծել են, որ Արցախը փոքր տարածք է, հնարավոր եղավ կազմակերպել ընտրությունները՝ առանց զանգվածային վարակների, սակայն Հայաստանում դժվար կլինի իրականացնել՝ հատկապես օրեցօր ավելացող կորոնավիրուսի վարակվածների ֆոնին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում բոլորը կողմ են այս մտքին և այժմ ելեքեր են մտածում, թե ինչպես հետ կանչեն Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը:

Դրան զուգահեռ էլ նկատենք, որ դեռևս մարտի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետք է հստակեցներ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի անցկացման կարգը, սակայն այն մինչև այժմ այդպես էլ չի քննարկվել: Թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս փուլում իշխանությունները մտածում են ձեռնպահ մնալ հանրաքվեն անցկացնելու մտքից: Քննարկվում են իրավական հիմնավորումները»: