Մայիսի 15-ին կվերսկսվի Գերմանիայի Բունդեսլիգան․ Reuters
Գերմանիայի իշխանությունները կթույլատրեն, որպեսզի մայիսի 15-ին սկսվի Գերմանիայի Բունդեսլիգան։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Աղբյուրը նշում է, որ վաղը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց կունենա նախարարենրի հետ, որպեսզի քննարկվի կարանտինային իրավիճակի մեղմացման հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Բունդեսլիգայի հավանական վերսկսումը կչեղարկվի։
Ընդգծենք, որ այս պահին Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 166 հազարի։