Երեկ ՔԿ նախագահի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանն այսօր ազատվել է պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ (ֆոտո)
Երեկ՝ մայիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից:
Այնուհետև, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Այսօր արդեն՝ մայիսի 5-ին, Քյարամյանն ազատվել է երեկ նշանակված պաշտոնից: Կրկին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
Այսօր արդեն նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրա նշանակման հրամանագիրը՝ արդեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում: