Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել ֆուտբոլային չեզոք դաշտերում
Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնությունը կարող է շարունակվել 8-10 նեյտրալ ֆուտբոլային դաշտերում։
Այս մասին տեղեկացնում է Times-ը։ Աղբյուրի տեղեկություններով ԱՊԼ-ի ղկավարությունն արդեն իսկ հայտնել է թիմերին այս որոշման մասին։ Այս հարցի շուրջ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը դադարցվեց մարտի 13-ին՝ կորոնավիրուսի պատճառով։