Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 8-րդ հիվանդը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 8-րդ մարդը։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 582 դեպք։ Կարանտինում գտնվում է 5100 մարդ։
Բուժվածների թիվը հասնում է 207-ի։ Հիշեցնենք, որ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Վրաստանն աչքի է ընկնում վարակակիրների ու մահացության բավականին ցածր ցուցանիշով։