Հոսանքահարումից մահացել է բրազիլացի ֆուտբոլիստը
Բրազիլական «Ինդեպիենդենտե» ակումբի պաշտպան Կաիո Ֆելիպեն մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
21-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել օդապարիկ օձը, որը դիպչել է էլեկտրական հոսանքի լարերին։ Հոսանքի հարվածի հետևանքով մահացել է ֆուտբոլիստը։
Ակումբն իր ցավակցական հեռագիրն է տեղադրել ակումբի պաշտոնական կայքէջում։