Մեր ազգը, հասկանալով սպառնալիքը, պետք է պայքարի պետական դավաճանության ուղին բռնած վարչապետի, նրա ԱԳ նախարարի դեմ. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)
Սերգեյ Լավրով. Նիկոլ Փաշինյանը ստել է և խաբել սեփական ժողովրդին։ «Գրավյալ տարածքներն», ըստ Փաշինյանի, պետք է վերադարձվեն։ Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի տարածած հայտարարության մեջ:
«Հայկական արմատներ ունեցող խոշորագույն դիվանագետ Սերգեյ Լավրովը դիվանագիտական լեզվով հայտարարեց, որ Փաշինյանը պատրաստ է պետական դավաճանության. նա ավարտին է հասցնում Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրերը և հանձնում է թշնամուն մեր ազգի արյան գնով ազատագրած տարածքները։
Ըստ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի՝ իր դեմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի նախաձեռնությամբ հայկական մի քանի ԶԼՄ-ներում 2004 թվականին ադրբեջանցիների պատրաստած կեղծ կոմպրոմատների բաց թողնումը հայերեն թարգմանությամբ (որը առավել կեղծվել է նաև թարգմանության ընթացքում) և այն ներկայացնելը որպես 2014 թվականի տեսանյութ՝ եղել է ի պատասխան պարոն Գրիգորյանի բարձրացրած աղմուկի, որը վերաբերում էր Սլովակիայից Թել Ավիվով կեղծ լիցենզիայով Ադրբեջան տեղափոխված հզոր զինտեխնիկայի գծով պետական դավաճանության գործին։ Արդյունքում, Ադրբեջանի ռազմական առավելությունը պետք է օգտագործվի սոցցանցերում վխտացող փաշինյանական ֆեյքերի ու ԶԼՄ-ների կողմից՝ տարածելով սարսափի և ահաբեկման մթնոլորտ, որով փորձ կարվի մեր Ազգին ստիպել՝ համաձայնվել ազատագրված տարածքների հանձման մտքի հետ։
Այսօր մեր Ազգը, հասկանալով սպառնալիքը, պետք է դառնա մի բռունցք և պայքարի պետական դավաճանության ուղին բռնած վարչապետի, նրա ԱԳ նախարարի ու մի շարք ծախված դեսպանների դեմ»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։