Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 2 միլիոն 726 հազարի
Չնայած մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազման, այնուամենայնիվ աշխարհում շարունակում են աճել վարակակիրների թվերը։
Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահի դրությամբ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 2 միլիոն 726 հազարի, որից 191 հազարն արդեն մահացել է։
Բուժվել է 750 հազար մարդ։
Ընդգծենք, որ ցանկի առաջին եռյակում փոփոխություններ չկան։ ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան շարունակում են մնալ առաջին եռյակում։