ԱՄՆ-ում 1 օրում COVID-19-ից մահացել է 2700 մարդ
ԱՄՆ-ում շարունակում է բարձր մնալ կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերը։ Միայն վերջին 1 օրում ԱՄՆ-ում մահացու վիրուսից մահացել է ավելի քան 2700 մարդ։
Համեմատած մի քանի օր առաջվա տվյալների, երբ 1 օրում մահացավ 4500 մարդ, այս ցուցանիշը ցածր է։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, Իտալիայում և Իսպանիայում նվազել են մահացության թվերը։
Ընդգծենք, որ մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն առաջատարն է, որտեղ արդեն իսկ կա 45 հազար զոհ։