Իսպանիայում ձերբակալվել է «ԻՊ»-ի ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայում ամենաշատը փնտրվող՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նրա անունը դեռ չի նշվում, միայն հաղորդվում է, որ ձերբակալված անձը եգիպտացի է։ Նրան ձերբակալել են Ալմերիայում։
Ձերբակալվել է ևս երկու անձ, ովքեր նույնպես ահաբեկչական խմբավորման անդամներից են։