Էմինեմը նշել է առանց թմրադեղերի ապրելու 12-ամյակը
Հայտնի ռեփեր Էմինեմը նշել է 12-ամյակը, ինչ նա այլևս չի օգտագործում թմրադեղեր։
Այս մասին տեղեկանում ենք աստղի ինստագրամյան էջից։ 47-ամյա արտիստը իր էջում լուսանկար է հրապարակել 12 թվանշանով, որը խորհրդանշել է իր՝ թմրադեղ չօգտագործելու տարիները։
Ռեփերը չի թաքցրել, որ 2007 թվականին գերդոզավորումից հետո այլևս չի օգտագործել թմրադեղ։