«Յուվենտուսը» կարող է վաճառել Գոնսալո Հիգուաինին
Ինչպես հաղորդում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան, Թուրինի «Յուվենտուսը» կարող է հրաժարվել թիմի 32-ամյա հարձակվող Գոնսալո Հիգուաինից, որպեսզի կարողանա լուծել իր ֆինանսական խնդիրները։
Հիգուաինը տարեկան վաստակում է 7,5 միլիոն եվրո։ Այս ամենի հետ մեկտեղ ակումբը ցանկանում է թիմում տեսնել Մաուրո Իկարդիին կամ Գաբրիել Ժեզուսին։
Այս մրցաշրջանում Հիգուաինը մասնակցել է 23 հանդիպման և դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։