«Յուվենտուս»-ը համաձայնեցրել է անձնական պայմանագիր Ֆեդերիկո Կիեզայի հետ
Թուրինի «Յուվենտուս»-ը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը Ֆեդերիկո Կիեզայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից։
Թուրինցիները 22-ամյա իտալացու հետ համաձայնեցրել են պայմանագիրը և տարեկան նրան կվճարեն 5 միլիոն եվրո։ «Ֆիորենտինա»-ի նախագահը, սակայն, Կիեզային ցանկանում է վաճառել ոչ թե թուրինյան ակումբին, այլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին կամ «Ինտեր»-ին
Կիեզայի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։