Զլատան Իբրահիմովիչը կմնա «Միլանում» ևս մեկ մրցաշրջան
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է մնալ «Միլանում» ևս մեկ մրցաշրջան։ 38-ամյա ֆուտբոլիստը կմնա ակումբում, եթե ակումբի ղեկավարները ուժեղացնեն թիմի կազմը, որպեսզի ակումբը կարողանա պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Շվեդ ֆուտբոլիստը ցանկանում է օգնել թիմին, որպեսզի հանդես գան Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ այս պահին միլանյան ակումբը Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնակամնը։