«Բարսելոնան» չի գնի Նեյմարին․ Catalunya Radio
Կատալոնական «Բարսելոնան» որոշում է կայացրել այս ամռանը չգնել Նեյմարին։ Այս մասին տեղեկանում ենք Catalunya Radio-ից։
Ակումբն այս որոշումը կայացրել է հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը։ Այս պահին ակումբը ցանկանում է երկարաձգել Մեսսիի պայմանագիրն ու գնել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը։
Աղբյուրը նշում է, որ այս պահին ակումբը չի կարող իրեն թույլ տալ գնել Նեյմարի տրանսֆերը՝ 170 միլիոն եվրոյով։