Չավին նշել է, որ ցանկանում է տեսնել Նեյմարի վերադարձը «Բարսելոնա»
Կատալոնկան «Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Չավին հույս ունի, որ Նեյմարը կվերադառնա Կամպ-Նոու։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Չավին նշել է, որ չի կասկածում Նեյմարի հարձակվողական որակների վրա։ Նա մասնավորապես նշել է, որ 28-ամյա Նեյմարը կապված է ակումբի հետ անգամ հիմա, երբ 3 տարի է հեռացել է Լա Լիգայից դեպի Փարիզ։
Չավին ընդգծել է նաև, որ պատճառ չի տեսնում Նեյմարի՝ Կատալոնիա չվերադառնալու համար։