Երազում եմ նորից կրել «Սևիլիայի» մարզաշապիկը․ Իվան Ռակիտիչ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է իր «Սևիլիա» վերադարձի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ Սևիլիայի նկատմամբ, հատկապես քաղաքի, որտեղ ապրում է իմ ընտանիքը։ Ես միշտ եմ ասել, որ երազում եմ նորից կրել այդ թիմի մարզաշապիկը, դրա մասին բոլորը գիտեն, բայց դա կախված չի իմ որոշումից։ Մոնչիի, ինչպես նաև թիմի մյուս անդամների մոտ կա իմ հեռախոսահամարը։ Ինձ դեռ չեն զանգահարել, իսկ վերջերս իմ ծննդյան օրն էր, սակայն Մոնչին չզանգեց»։