ԱՀԿ-ն հայտնում է COVID-19- ի ծանր դեպքերի մասին նույնիսկ երիտասարդների և առողջների շրջանում․Interfax
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծանր հիվանդության դեպքեր է գրանցել երիտասարդ և առողջ մարդկանց շրջանում, որոնք վարակվել են COVID-19-ով՝ հայտնել է ԱՀԿ խոսնակ Մարգարետ Հարիսը:
«Ներկայում մենք տեսնում ենք ավելի երիտասարդ տարիքի հիվանդ մարդկանց դեպքերի աճ և նշում ենք, որ հիվանդության ախտանիշներն ու ընթացքը նրանց մոտ բավականին լուրջ են: Մասնավորապես, մենք գիտենք, որ հիվանդների մեջ կան պոտենցիալ լավ առողջություն ունեցող մարդիկ, օրինակ՝ մարզիկներ և առողջ ապրելակերպ վարող մարդիկ», – ասել է Հարիսը՝ հավելելով, որ վիրուսը չի փոխվել, բայց դրա տարածումը այնքան է ընդարձակվել, որ բոլորը խոցելի են դարձել»: