«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել Լաուտարո Մարտինեսին
«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։
Այս մասին տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլա Սկիրան։ Ակումբը Մարտինեսին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Միլանյան ակումբի ղեկավարները Մարտինեսի դիմաց ցանկանում են ստանալ մաքուր՝ 111 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մարտինեսը մասնակցել է 22 հանդիպման և դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։