«Բարսելոնայում» ոչ ոք դեմ չի եղել աշխատավարձի իջեցմանը․ Լուիս Սուարես
Լուիս Սուարեսը խոսել է այն մասին, թե ինչպե՞ս են կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայնվել աշխատավարձի 70 տոկոս իջեցման։
Նա մասնավորապես նշել է․ «Շատ բաներ են խոսում այդ որոշման մասին։ Ոմանք ընդգծում են, որ մարդիկ չէին ցանկանում գնալ այդ քայլին։ Խոսում էին նաև, որ այլ ակումբների ֆուտբոլիստները ընդհանուր համաձայնության են եկել։ Մենք փորձեցինք գտնել ակումբի համար լավագույն որոշումը»։
Սուարեսն ընդգծել է նաև, որ ակումբում ոչ ոք դեմ չի եղել աշխատավարձի իջեցմանը։