Կորոնավիրուսն ԱՄՆ-ում․ կա 245 հազար վարակակիր և 6000 զոհ
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 6053, իսկ վարակակիրների թիվը՝ 245 հազար։
Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվական կայքերից։ Վարակի կենտրոն շարունակում է մնալ Նյու-Յորքը։ Առողջացած հիվանդների թիվը կազմում է մոտ 10 հազար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այս պահին կորոնավիրուսի վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջինն է։