Բլեզ Մատյուիդին երկարաձգել է իր պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
Թուրինի «Յուվենտուսը» նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել թիմի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ։
Goal.com-ի տեղեկություններով ֆրանսիացու հետ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2021 թվականը։ Նրա նախկին պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը։
Հիշեցնենք, որ նոր պայմանագրի ավարտից հետո Մատյուիդին կարող է թիմից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։