Արցախի նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
Թեև այս պահի դրությամբ Մարտակերտի տվյալները դեռևս ձեռքի տակ չեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ Արցախի նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Նա հիմնվում է ընտրատարածքների հրապարակված աղյուսակավորումների տվյալների վրա և քիչ հավանական է համարում, որ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասի արդյունքներով ինչ-որ բան կփոխվի:
«Աղյուսակավորումները գալին են վկայելու, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ փուլ: Թեև շատ փոքր է տարբերությունը, բայց այդ տարբերությունը կա, թեկնածուներից ոչ ոք 50 տոկոս ձայն չի հավաքել»,- ասաց Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանական ընտրություններին, ապա 4֊5 կուսկցություն կանցնի։ Իոաննիսյանը անուներ չի տալիս, քանի որ հստակ չի հիշում։
«Անունները հստակ չեմ հիշում, դրա համար էլ զերծ կմնամ թվարկել, ինչպես նաև զերծ կմնամ մեկնաբանել տեսակետեր՝ կապված խախտումների հետ։ Դրա հետ կապված ավելի ուշ կհայտնենք, քանի որ վերջնական արձանագրություն չի կազմվել»։