Խամես Ռոդրիգեսն ամռանը կհանվի տրանսֆերի
Մադրիդի «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի հարցում։
Ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացուն այս ամռանը։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այլևս հույսեր չի կապում Խամեսի հետ։