Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբը ընտրատեղամասերում գրանցել է մի շարք խախտումներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վիտալի Բալասանյանի գրասենյակից։
«Հստակ թիվ այս ժամին դեռեւս հնարավոր չէ ներկայացնել։ Վիտալի Բալասանյանի վստահված անձինք մնացել են ընտրատեղամասերում, մասնակցում են հաշվարկի գործընթացին։ Ընտրության արդյունքներից հետո մենք այդ խախտումներն անպայման կհրապարակենք»,- ասաց Բալասանյանի մամուլի խոսնակը։
Նա նշեց, որ խախտումներից են եղել, օրինակ՝ քվեաթերթիկների լուսանկարելը, միաժամանակ երկուսով խցիկում գտնվելը եւ այլն։