Փաշինյանը թվարկեց, թե Հայաստանի որ մարզերում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում տեղեկացրեց, որ այս պահին ունենք 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու տրվել է ինքնամեկուսացման ցուցում:
Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները:
«Ինչ վերաբերում է վարակի տարածման աշխարհագրությանը, այս պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատման դեպքեր ունենք մայրաքաղաք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ վարակի տարածումն ունեցել է 3 զարգացող ճյուղ: