Գագիկ Ծառուկյանը 60 մլն դրամ է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարին:
35 միլիոն դրամ կփոխանցվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդների ապաքինման համար, ևս 10 միլիոն դրամ էլ կտրվի այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողներին՝ որպես պարգևատրում:
Բացի այդ՝ 10 միլիոն դրամ կհատկացվի Գյումրիում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, ևս 5 միլիոն դրամ որպես պարգևատրում կստանան Գյումրիի բուժաշխատողները:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր կարևոր է ոչ թե թերագնահատել մեկը մյուսին, այլ այնպիսի քայլեր կատարել, որոնք թույլ կտան ծանր վիճակից դուրս գալ:
Անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ ԲՀԿ նախագահն ասել է, որ հարկավոր է գլոբալ լուծում. բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է հայտարարեն, որ արտակարգ դրության պայմաններում վարկերը սառեցնում են 3 ամիս ժամկետով: