Անդրեյ Շևչենկոն կերկարաձգի պայմանագիրը Ուկրաինայի ազգային հավաքականի հետ
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է թիմի ղեկին պահել Անդրեյ Շևչենկոյին։ Այս մասին տեղեկանում ենք Tribuna.com կայքից։
Ֆեդերացիան ցանկանում է 43-ամյա մասնագետի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Շևչենկոյի գործող պայմնագիրը լրանում է 2020 թվականի ամռանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Շևչենկոյին ցանկանում են իրենց թիմի ղեկը հանձնել իտալական «Միլան»-ի ղեկավարները։