Դոնալդ Թրամփը հրաժարվել է ագրեսիվ պատասխան տալ Իրանին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը ագրեսիվ պատասխան չի տալու Իրանին՝ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական բազայի վրա հարձակման համար։ Այս մասին տեղեկանում ենք NBC կայքից։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն վատ աչքով կդիտվի աշխարհի կողմից, եթե այդ դեպքի առիթով պատասխան տա Իրանին։ Թրամփի խոսքերով այս պահին Իրանը փորձում է հաղթահարել կորոնավիրուսը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Իրաքում գտնվող ամերիկյան և բրիտանական ռազմաբազաների վրա ավիահարվածներ են հասցվել։