Օբամեյանգն ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կարող է շարունակել կատալոնկան «Բարսելոնա»-ում։
Diario Sport-ի տեղեկություններով՝ լոնդոնյան թիմը գաբոնցու տրանսֆերի դիմաց ցանկանում է 55 միլիոն եվրո գումար։ Կատալոնական ակումբում հույս ունեն, որ բանակցությունների արդյունքում կնվազեցնեն այդ գինը։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Օբամեյանգին ցանկանում էր գնել դեռ հունվարին։