Վնուկովո օդանավակայանում ձերբակալել են տղամարդուն ու կնոջը, ովքեր հայհոյել ծեծել ու կծել են ոստիկաններին
ТАСС-ը հայտնում է, որ ռուսական Վնուկովո օդանավակայանում ոչ սթափ վիճակում գտնվող կինը ծեծել է ոստիկաններին, իսկ նրա ամուսինը հայհոյել օրենքի ներկայացուցիչներին:
Ինչպես նշվում է` նրանց երկուսին էլ հեռացրել են օդանավից Մոսկվա-Պուխուկետ ռեյսից:
Տղամարդն ու կինը հարձակվել են ոստիկանների վրա, երբ օդանավի օդաչուն հրաժարվել է թռիչք իրականացնել, իսկ վերջիններս հրաժարվել են լքել օդանավի թափքը:
Ստացված տվյալներով մինչ վեճը երկու ուղևորն էլ բարձր ձայնով են խոսել, օգտագործել են հայոյախառն բառապաշար և չեն արձագանքել սպասարկող անձնակազմի զգուշացումներին:
Կինը բռունցքներով հարձակվել է ոստիկանների վրա, հարվածել վիդեոռեգիստրի մեկ աշխատակցուհու, հետո կծել նրա ձեռքը: Ոստիկանության մյուս աշխատակցուհուն նա մի քանի անգամ հարվածել է ոտքով: Տղամարդը դիմադրություն է ցույց տվել և օգտագործել հայոյախառն բառապաշար: Նրանց երկուսի արարքներով հարուցվել է քրեական գործ` մանր խուլիգանության հատկանիշով: