Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար, բժիշկ-ինֆեկցիոնիստ Օլգա Գոլուբովսկայան, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան:
Բժիշկը նշել է, որ մահացածը բնակվում էր Ժիտոմիրի մարզում:
«Ցավոք, գրանցվել է COVID-19-ից մահվան առաջին դեպքը՝ Ժիտոմիրի մարզում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի ԱՆ-ն հաստատել է 71-ամյա կնոջ մահվան դեպքը: Կնոջ մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 12-ին: