Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Այս մասին տեղեկանում ենք AP News-ից: Տրյուդոյի կինը վերջերս էր վերադարձել Լոնդոնից: Ժամանումից մի քանի օր անց նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ջասթին Տրյուդոն ևս հոսպիտալացվել է, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք,որ Կանադայում կորոնավիրուսով վարակվել է 118 մարդ: