Իրանն ԱՄՀ-ից հինգ միլիարդ դոլար է խնդրել կորոնավիրուսի պատճառով
Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
«Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ (կորոնավիրուսի բռնկման) տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել է Հեմաթին Instagram-ում: Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: