Վրաստանի խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածման պատճառով. բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն այդ կապակցությամբ հատուկ հրաման է արձակել:
Ինչպես ասված է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հրամանագրում նշված են այն բոլոր միջոցառումները, որոնք բարձրագույն օրենսդիր մարմնում կանցկացվեն պատգամավորների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մասնավորապես, արգելվում է խորհրդարանում հայտնվել այն աշխատակիցներին եւ պատգամավորներին, որոնք վերջին յոթ օրացուցային օրերին եղել են այն երկրներում, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել են որպես նոր կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկի երկրներ, Վրաստան ժամանելու օրվանից երկու շաբաթվա ընթացքում: