Ի՞նչ հայհոյանքներ են հնչեցրել «Բորուսիայի» ֆուտբոլիստների հասցեին Անխել Դի Մարիան և Մաուրո Իկարդին
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայհոյել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Այն բանից հետո, երբ ֆրանսիական թիմի պաշտպան Բերնատը 2-րդ գնդակն է ուղարկել գերմանական ակումբի դարպասը, տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Դի Մարիան ասել․ «Մենք պետք է խփեինք 6,7 և ինչքան ցանկանանք։ Մենք նվաստացնելու ենք այս անառակի որդիներին»։
Հանդիպումից հետո փարիզցիների հարձակվող Մաուրո Իկարդին դորտմունդյան թիմի ֆուտբոլիստների հասցեին ասել է․ «Թող հիմա ուրախանան, անառակի երեխաները»։