«Ինտերը» դադարեցնում է մարզումները՝ պայմանավորված Դանիել Ռուգանիի մոտ հայտնաբերված կորոնավիրուսով
Իտալական «Ինտերը» պաշտոնապես հայտնում է, որ դադարեցնում է մարզումները՝ կապված «Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ռուգանիի կորոնավիրուսով վարակվելու հետ։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Դեռևս չի նշվում, թե որքան ժամանակով են դադարեցվում մարզումները։ Տեղեկություն չկա նաև, թե արդյոք ակումբը կմնա կարանտինում, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուգանին հիվանդ է կորոնավիրուսով։