Բան ունեք ասելու, թե տղա եք՝ եկեք, հոսպիտալի մոտ եմ․ ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը պահանջում է չշահարկել իր կոմայի մեջ գտնվող որդու անունը (տեսանյութ)
«Ես քաղաքական ուժերի հետ գործ չունեմ, եթե որևէ մեկը ուզում է շահարկել իմ տղայի հարցն ու կապել ինձ որևէ ուժի հետ, ապա շատ եք սխալվում, եթե բան ունեք ասելու, ես հոսպիտալի մոտ եմ, թե տղա եք՝ եկեք»։ Այս մասին կառավարության դիմաց հայտարարեց Վայոց Ձորում դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը։ Նա նկատեց, որ որդու վիճակը նույնն է, ու որոշ մարդիկ օգտվում են, որ հիմա Արա Մխիթարյանը կոմայի մեջ է, չի կարող խոսել ու շահարկում են հարցը։
«Կոզրը հիմա իրենց ձեռքին է, տղուս հարբեցողի տեղ են դրել։ Լսե՛ք, էդ հարբեցող բառով դուք չեք կարող ժողովրդին խաբել։ Ես ոչ մեկի թույլ չեմ տա բանակի անունի հետ խաղալ»,-ասաց Արա Մխիթարյանի հայրը։
Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը:
Մանրամասները՝ Tert.am—ի տեսայութում