Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ (պանդեմիա)
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք ակնկալում ենք, որ դեպքերի, մահերի և տուժած երկրների թիվը կաճի... Մենք եկել ենք այն եզրակացության, որ COVID19-ը կարելի է բնութագրել որպես պանդեմիա», - ասել է նա: