Հայկ Մարությանի խոսնակը մի քանի նորություն է հայտնել Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ
Մի քանի նորություն՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:
✅ կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման,
✅ ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման և պատվաստման գործողությունները,
✅ Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
❗️Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»: