Լերոյ Սանեն կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից:
Գերմանացին կարող է չհեռանալ ակումբից և երկարաձգել պայմանագիրը: Դեռ ամռանը «Բավարիա»-ն ցանկանում էր գնել Սանեին:
Ընդգծենք, որ գերմանացին 1 տարվա վնասվածքից ու դադարից հետո նախորդ շաբաթ առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել անգլիական ակումբի երիտասարդական թիմի կազմում: