Սիրիական ուժերը փորձել են խոցել թուրքական F-16 կործանիչը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հարձակվել են թուրքական F-16 կործանիչի վրա։ Դա տեղի է ունեցել Սիրիայի հարավ արևելքում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հայտնի չէ, թե արդյոք հաջողվե՞լ է խոցել կործանիչը, թե՞ ոչ։ Իդլիբի ռուսական աղբյուրները նշում են, որ այդ ամենից հետո ինքնաթիռը վերադարձել է Թուրքիայի օդային տարածք։ Այս ամենի հետ մեկտեղ սիրիական ուժերին հաջողվել է խոցել թուրքական անօդաչու թռչող սարք։
Այն խոցվել է, երբ փորձել է մոտենալ Իդլիբի Սարակիբ քաղաքին։ Վերջին 2 օրվա ընթացքում սա 7-րդ խոցված անօդաչու թռչող սարքն է։