Ամերիկյան ուժերը Աֆղանստանում ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» խմբավորման զորքերի ուղղությամբ
Ամերիկացի զինվորականները վերջին 11 օրերի ընթացքում առաջին ավիահարվածներն են հասցրել Աֆղանստանում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ։ Ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հարձակում էին գործել Աֆղանստանի զինված ուժերի զինվորականների ուղղությամբ։
Որից հետո ամերիկյան ուժերը պատասխան կրակ էին բացել։ Ընդգծենք, որ իրադարձությունների մասին գրառում էր կատարել Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար Սոննի Լեգգետը։