Հասունանում է հետին թվով դատական ակտ կայացնելու վերաբերյալ քրգործ. վերջին անգամ սթափության կոչ եմ անում. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ ունեցած տեղեկություններով հենց այս պահին դատավորներից մեկը նստած շարադրություն է գրում։ Ասում եմ շարադրություն, որովհետև հայտնի խողովակներից 2 անգամ պատմել են ինչ գրել, ինքն էլ նստած ՎՃԻՌ է գրում։ Հասկանում եմ գործով սարսափելի ճնշումներ կան, սակայն մի վախեցեք արդարադատություն անելուց, դա խնդիրներից խուսափելու լավագույն դեղատոմսն է։
Հ․գ․ Հասունանում է հետին թվով դատական ակտ կայացնելու վերաբերյալ քրեական գործ։ Վերջին անգամ սթափության կոչ եմ անում դատարանին և ճնշողներին։ Առայժմ այսքանը դատական ակտը ստանալուց հետո հանդես կգամ ծավալուն պարզաբանմամբ»: