Ֆինանսների նախարարությունում 2019-ին մոտ 1 միլիոն դոլար պարգևավճար են ստացել․ Analitik.am
ՀՀ Ֆինանսների նախարարությունում 2019-ին ստացել են 524 818 136 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին Ֆինանսների նախարարությունից։ Նշել են նաև, որ 2019-ին նախարարությունում ամեն ամիս պարգևավճար է ստացել մոտ 344 աշխատակից։
Ֆինանսների նախարարությունը հրաժարվեց հայտնել, թե ինչքան պարգևավճար են ստացել նախարարը և փոխնախարարները 2019 թվականին՝ ասելով, թե այդ մասին տեղեկատվություն կարող ենք գտնել եկամուտների մասին հայտարարագրերում, երբ դրանք հրապարակվեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում