ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանել «Ռեալ»-ի ֆուտբոլիստին
ՈՒԵՖԱ-ն պլանավորել է տուգանել Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպումից հետո մրցավարների հասցեին արված մեկնաբանության համար։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Վինիսիուսը նշել է, որ «Ռեալ»-ին վատ են դատում և ավելացրել է․ «Այնուամենայնիվ մենք բոլորից շատ ենք հաղթել Չեմպիոնների լիգան։ Այդպես էլ միշտ դատելու են մեզ»։
Դեռևս չի նշվում, թե ինչ տուգանք է սպասվում։