Ռումինիայում կա կորոնավիրուսով առաջին հիվանդը
Ռումինիայում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նշվում է, փետրվարի 18-22-ը երկրում եղել է կորոնավիրուսով հիվանդ իտալացի, ով երկիր վերադառնալով՝ հոսպիտալացվել է և հենց այդ իտալացուց էլ վարակվել է Ռումինիայի քաղաքացին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը տարածվել է նաև եվրոպական մի շարք երկրներում: